Լուսինե Գալստյան

Հայոց լեզվի ուսուցիչ

Լեզուներ, որոնցով խոսում են

արևելահայերեն - մայրենի լեզու
արևմտահայերեն - C2
անգլերեն - C1
ռուսերեն - B2
ֆրանսերեն - A2
իսպաներեն - A2

Կրթություն

iTDi.pro (International Teacher Development Institute), ավարտական վկայական, 2016

Երևանի պետական համալսարան, բանասիրական գիտությունների թեկնածու (արևելահայերեն ու արևմտահայերեն), 2005

Երևանի պետական համալսարան, բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, 1989-1994

Աշխատանքային գործունեություն

Հայոց լեզվի դասախոս
- դասավանդել եմ արևելահայերեն ու արևմտահայերեն Երևանի պետական համալսարանում,
- դասավանդել եմ հայերենը որպես երկրորդ լեզու Երևանի պետական լեզվաբանական համալսարանում,
- դասավանդել եմ հայոց լեզու ռազմական համալսարանում

Գիտաշխատող
- խմբագրել, լրացրել ու սրբագրել եմ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
- դասավանդել եմ Ա. Շիրակացու անվան կրթահամալիրում` տարրական ու միջին դպրոցում

Խմբագիր, սրբագրիչ
- Խմբագրել ու սրբագրել եմ դպրոցական դասագրքեր, գիտական ու պատմական գրքեր, օրաթերթեր

Հիմնադիր և հայոց լեզվի ուսուցիչ
- 2015 թվականին ձեռնարկել եմ «Go Natural Armenian» առցանց նախագիծը և, այդ ժամանակվանից սկսած, անգլիախոսներին առցանց սովորեցնում եմ արևելահայերեն և արևմտահայերեն ողջ աշխարհում

Դիմել